Թրամփը դատարանում կրկին տանուլ տվեց հականերգաղթային հրամանագրի գործը

ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանն ուժի մեջ Է թողել ստորին ատյանի դատարանի վճիռը, որն արգելափակում Է երկիր մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան վեց պետություններից քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփի մեղմացված հրամանագիրը, տեղեկացնում Է BBC-ին:

Մարտի 6-ին ստորագրված հրամանագիրը վերաբերում Էր Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի եւ Եմենի՝ առավելապես մուսուլմանական բնակչությամբ երկրների քաղաքացիներին, երկրներ, որոնք Սպիտակ տանը դիտվում են որպես ահաբեկչության օջախներ: Հրամանագրի առաջին տարբերակի համեմատությամբ, որն ստորագրվել Էր հունվարի 27-ին, այդ ցուցակից հանվել Էր Իրաքը:

Իր որոշման մեջ երեք դատավորներից բաղկացած կոլեգիան գրել Է. «Ներգաղթի հարցերը, նույնիսկ նախագահի համար, չպետք Է դառնան մեկ դերասանի թատրոն»: Դատարանի վճռում ասված Է, որ նախագահ Թրամփը չի կարողացել հիմնավորել, որ հրամանագրում հիշատակված երկրներից քաղաքացիների, ինչպես նաեւ փախստականների մուտքը երկիր վնասում Է ԱՄՆ-ի շահերին:

Կառավարությունը պնդում Էր, որ հիշյալ երկրներից ներգաղթի ժամանակավոր արգելքն անհրաժեշտ Է ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչական գործողությունների կանխման միջոցների մշակման ժամանակաշրջանում:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan