Ջոն Քերին կարճատեւ այցով ժամանել Է Վրաստան

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարճատեւ այցով ժամանել Է Վրաստան, նրա ինքնաթիռը տեխնիկական վայրԷջք Է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Այդ մասին ասված Է Facebook սոցցանցում Վրաստանի ԱԳ նախարարության Էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Քերին Թբիլիսիի օդանավակայանում հանդիպում Է անցկացրել Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

«Զրույցի ընթացքում կողմերը նշել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը: Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարը շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ին՝ Վրաստանին աջակցելու համար եւ անձամբ Ջոն Քերիին այն ավանդի համար, որ նա ներդրել Է վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացման գործում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Իր հերթին Ջոն Քերին կարեւորել Է Վրաստանի դերը տարածաշրջանում եւ հաջողություններ մաղթել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի կառավարությանը, հաղորդել Է Sputnik-ը:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan