Թուրքիայում ՌԴ դեսպանի մարդասպանը կթաղվի լքյալների գերեզմանոցում

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշը կթաղվի լքյալների գերեզմանոցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մարդասպանի դին արդեն 24 օր է` մնացել է դիահերձարանում: Ընտանիքը հրաժարվել է այն ընդունել:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել էր «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan