ԵԽԽՎ համազեկուցողներն Ադրբեջանում են

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Սթեֆան Շենակը և Ցեզար Ֆլորին Պրեդան ժամանել են Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Այցի շրջանակում նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահի, մեջլիսի նախագահի, արդարադատության և ներքին գործերի նախարարների և բարձրաստիճան այլ անձանց հետ: Բացի այդ, ծրագրվում են նաև համազեկուցողների հանդիպումները քաղաքացիական հասարակության անդամների հետ:

ԵԽԽՎ համազեկուցողների այցը կեզրափակվի հունվարի 14-ին:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan