Թրամփը համաձայնել է՝ Ռուսաստանն է հաքերային հարձակում իրականացրել եւ խոստացել կարգավորել Մոսկվայի հետ հարաբերությունները

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնամուտից 10 օր առաջ հրավիրած մամուլի ասուլսում նշել է, որ դեմոկրատական կուսակցության շտաբի վրա հաքերային հարձակումն իրականացրել է Ռուսաստանը։ «Ինչ վերաբերում է հաքերներին, կարծում եմ, դա Ռուսաստանն էր։ Սակայն մեր դեմ կիբերհարձակումներ կազմակերպում են նաեւ այլ երկրներ եւ այլ մարդիկ»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ 45- րդ նախագահը նշել է, որ վստահ է՝ կարող է կարգավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները` Ռուսաստանի հետ ներկա հարաբերությունները հրեշավոր որակելով։

Միաժամանակ՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանի հետ իր կապերի մասին «չհիմնավորված հայտարարությունները» ապատեեկատվություն է, որը «երբեք չպետք է հրապարակվի»։ «Ես չեմ ունեցել Ռուսաստանի հետ գործեր, ես Ռուսաստանում որեւէ շահույթ չունեմ։ Եթե կոմպրոմատի մասին հրապարակումը ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքի գործն է, արա դա «նրանց հեղինակության վրա մեծ բիծ է»՝ հայտարարել է նա՝ մեղադրելով իր քաղաքական հակառակորդներին։

Նախօրեին ամերիկյան CNNհեռուստակայանը եւ The New York Times թերթը հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզության ղեկավարները Օբամային եւ Թրամփին հայտնել են վերջինիս վերաբերյալ Ռուսաստանի մոտ եղած կոմպրոմատի մասին։

Ի դեպ՝ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը հերքել է վերջին այս լուրը։ Նրա տարածած հայտարարության մեջ նշված է, որ Թրամփի հետ կայացած զրույցի ընթացքում ինքն ընդգծել է, որ փաստաթուղթը որեւէ կապ չունի ամերիկյան հետախուզության հետ։

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan