Ֆրանսիան Սիրիայում առաջնահերթություն է համարում Ռաքայի ազատագրումն ԻՊ-ից

Միջազգային կոալիցիայի ուժերի կողմից Սիրիայի Ռաքա քաղաքի շուտափույթ գրավումը, որը համարվում է «Իսլամական պետության» զինյալների «մայրաքաղաքը», Փարիզի համար մնում է առաջնահերթություններից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ասված է Ելիսեյան պալատի՝ հունվարի 11-ին տարածված հայտարարության մեջ:

«Անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը քննարկեց Սիրիայի իրադրությունը եւ ամենակարճ ժամկետներում Ռաքայի գրավումը նախապատրաստելու միջոցները, ինչը գերակա խնդիր Է մնում մեր ազգային անվտանգության համար»,- ասված Է Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին նվիրված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հանդիպման մասնակիցները նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ ողջունել են Մոսուլում իրաքյան զորքերի առաջխաղացումը կոալիցիայի օժանդակությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan