Կրեմլում մեկնաբանել են Բելառուսի ներկայացրած առանց վիզային ռեժիմի որոշումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ 80 երկրների քաղաքացիների համար Բելառուսի առանց վիզային ռեժիմի ներդրումն ամբողջությամբ նրա ներքին գործն է,-գրում է Panorama.am-ը՝ հղում անելով russian.rt-ին:

«Այստեղ գոյություն ունի մեր Միութենական պետության ասպեկտը, բայց մենք համոզված ենք, որ այստեղ բոլոր անհրաժեշտ ռեժիմները հաշվի են առնվել այսպիսի որոշում ընդունելու համար»,-ասել է Պեսկովը:

Նա ավելացրել է, որ «այսպիսի որոշումներ ընդունելու դեպքում, անխոս, ամբողջ գործընթացը վերակառուցվում է այնպես, որպեսզի բացառեն առանց վիզայի ռեժիմի ազդեցությունն» արդեն Ռուսաստանի սահմանին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով հաստատվում է հանրապետության տարածք 80 արտասահմանյան երկրների քաղաքացիների համար մուտքի և ելքի արտոնագրերի վերացման հետ կապված:

Նշվում է, որ հրամանագիրը վերաբերում է 39 եվրոպական երկրներին, ներառյալ ողջ Եվրոպական Միությունը, Բրազիլիամ, ԱՄՆ-ը, Ճապոնիան և մի շարք այլ երկրներ:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan