Մեծ Բրիտանիան առաջինն ազատ առեւտրի համաձայնագիր կկնքի ԱՄՆ-ի հետ. Ջոնսոն

Մեծ Բրիտանիան կլինի այն երկրներից առաջինը, որոնք ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կկնքեն ազատ առեւտրի վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Telegraph թերթին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական թիմի հետ անցկացրած հանդիպումներից հետո:

«Մենք լսեցինք, որ կլինենք առաջինը Միացյալ Նահանգների հետ ազատ առեւտրի մասին մեծ համաձայնագրի կնքման հերթում, ուստի առջեւում մեր երկու երկրներին շատ գրավիչ տարի է սպասում»,- մեջբերում է թերթը Ֆորին օֆիսի ղեկավարի խոսքը:

Հրատարակությունը նշում է, որ Նյու Յորքում Ջոնսոնը հանդիպել է Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եւ ապագա նախագահի գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնի հետ, իսկ Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանի հետ:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan