Արցախում վիրավորված զինծառայողի ուղեղի վրա այտուց է հայտնաբերվել

ԼՂՀ պաշտպանության բանակի վիրավորված զինծառայող Գարիկ Վարդանյանի ուղեղի վրա այտուց են հայտնաբերել: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է զինծառայողի տատիկը` Զոյա Մարգարյանը:

«Բժիշկները ասում են` դրական տեղաշարժ կա, սիրտը համաչափ է սկսել բաբախել: Մի շարք հետազոտություններ են կատարել, ուղեղի վրա այտուց են հայտնաբերել: Բայց վիճակը դեպի լավն է գնում»,-ասաց նա:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է մնալ ծանր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: Նա հունավարի 17-ին պետք է զորացրվեր, Գարիկը Արարատի մարզի Այգեստան գյուղից է:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan