Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին ապտակ ստացավ Ուկրաինայից

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները Ուկրաինայի Հայկական Ազգային Կոնգրեսի Նախագահ Աշոտ Դադիկոյի Ավանեսյանի անունից տարածել են մի կեղծիք, որտեղ նա իբր հանդես է գալիս ադրբեջանամետ հայտարարություններով։

Ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած հերթական բլեֆն արագ բացվեց։ Հերքումը տարածեց անձամբ Աշոտ Ավանեսյանը, ով իր ֆեյսբուքյան անձնական էջում արել է հետևյալ հայտարարությունը.

«Այսօր, հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցներում իմ անունից հրապարակվել է հարցազրույց իբր ինձ հետ, որտեղ հնչել են բացարձակ կեղծ դրույթներ։ Ցանկանում եմ ողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ կեղծ հարցազրույցը կեղտոտ սադրանք է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը եղել և մնում են բարձրագույն արժեք ցանկացած հայի համար, անկախ նրա բնակության տեղից կամ ծննդավայրից։ Միայն նշված պայմանների ապահովման դեպքում հնարավոր է խոսել հետագա կոմպրոմիսներից հակառակորդ կողմի հետ։ Եվ շատ ցանկալի է հասկանալ, թե ինչու և ում է պետք այս կեղծ ինֆորմացիան, որի մասին լսել անգամ չեմ ուզում։

Հ․Գ․ Եվ կարևորը, ես ծնվել են Վարդաշենի շրջանի հայկական Ջալուդ գյուղում և իմ ազգանունը Ավանեսյան է»:

Ադրբեջանական ապատեղեկատվությունը մեկնաբանել է նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը։

«Ընկերներ, սա արդեն ծիծաղելի է։ Ադրբեջանական քարոզչության հերթական ձախողումը…Իմ կողմից ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ ադրբեջանական վայ քարոզիչների կողմից Ուկրաինայի հայերի մեջ սեպ խրելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Եվ որպես վերջաբան. հարգանքի անարժան ադրբեջանական սադրիչներ, գլուխներդ էլ խփեք պատին, մեկ է, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի»,-գրել է Անդրանիկ Մանուկյանը։

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan