Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեն Դանքնի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին այսօր հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan