Մոտ 50 վարորդ հավաքվել են ճանապարհային ոստիկանության մոտ. վարորդները պահանջում են իրենց մեքենաները

Այս պահին Ճանապարհային ոստիկանության մոտ՝ Իսակովի պողոտայում են հավաքվել շուրջ 50 վարորդներ՝ պահանջելով վերադարձնել տուգանային հրապարակ տեղափոխված իրենց ավտոմեքենաները:

Այս մասին տեղեկացանք Հայաստանի հելսինկյան կոմիտեի լրատվական ծառայությունից: Նշվում է, որ ըստ վարորդների, ավտոմեքենաները տուգանային հրապարակ են տեղափոխվել ազդանշանները միացնելու պատճառով: Վարդները մտադիր են Ճանապարհային ոստիկանության մոտ բողոքի ակցիա իրականացնել:

Նկատենց, որ Հայաստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը վերջին օրերին ուղեկցվում են գրեթե չընդհատվող ազդանշաններով: Վարորդներն, այդպիսով, իրենց մերժումն են հայտնում Սերժ Սարգսյանին:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan