Քաշքշոց՝ ոստիկանների և երթի մասնակիցների միջև

Ոստիկանության և երթի մասնակիցների միջև քաշքշոց սկսվեց, ոստիկանները փորձում էին տարածքից հեռացնել ցուցարարներին, ինչի ընթացքում ոստիկաններից մեկը կարծես հարված ստացավ և ընկավ գետնին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ով ոստիկանին հարվածում է, նա այս շարժման հետ կապ չունի:

«Ոստիկանին գցել գետին ո՞րն է»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և նրան պատասխանեցին, որ եթե եղել է այդպիսի բան անող, ապա նա սադրող է:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկաններին վիրավորողը հանրապետական կուսակցության կողմից ուղարկված սադրիչներն են: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մի քիչ հանգստանալ՝ իրավիճակը հասկանալու համար:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan