Ցուցարարները Նոր Նորքում են, նրանք փակել են Դավիթ Բեկի փողոցը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Նոր Նորքի Դավիթ Բեկի փողոցը։ Մասնավորապես փակ է փողոցի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հատվածը:

 Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոստիկաններին ճանապարհը չփակել: «Հարգելի ոստիկաններ խնդրում ենք թողեք մեր երթը բնականոն ընթանա»,-ասաց նա: Այնուհետև երթի մասնակիցները վանկարկելով շարժվեցին առաջ:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan