Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց Ձորում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan