Բեքչյանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով նամակ է հղել Էրդողանին

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նոյեմբերի 20-ին նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:

Նամակում, որի բովանդակության մասին մանրամասներ հայտնի չեն, Բեքչյանն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցին:

Նույն խնդրով պատրիարքական տեղապահը մեկ այլ նամակ է հղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռևս 2017 թվականի հունվարի 18-ին, հանդիպելով Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ, խոստացել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով զբաղվել ապրիլին նախատեսվող սահմանադրական հանրաքվեից հետո: Այդուհանդերձ, նոր պատրիարք ընտրելու գործընթացը մինչ օրս մնում է չհանգուցալուծված:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan