ՌԴ արտգործնախարարը Բաքվից կժամանի Հայաստան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։

Վաղը նախատեսված են Նալբանդյանի և Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Լավրովը Հայաստան կայցելի Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո։

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan