Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

Նոյեմբերի 15-19 Ֆրանսիայում Հեռախոսամարաթոնն է եղել, որին մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Հունաստանի տեղական մարմինները: 4 օր շարունակ Հիմնադրամի կամավորները զանգահարել են եվրոպական երկրներում ապրող հայերի ընտանիքներին և կազմակերպութուններին՝ ներկայացնելով Հիմնադրամի՝ նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոն «Բերքառատ Արցախ» թեման և նպատակները։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ ավելի քան 9900 եվրոպահայ ընտանիք և կազմակերպություն միացել է հանգանակություններին, և այսպիսով Եվրոպայի հայերի կողմից կատարված ներդրումը Հեռուստամարաթոն 2017-ին կկազմի 1,23 միլիոն եվրո։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ երեկույթներ՝ գումար հավաքագրելու համար։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan