Չինաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակացության զարգացումը. հանձնակատար Գոպին

Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- այս մասին նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն՝ այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքար հարցերով հանձնակատար Չեն Գոպինի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության հետ հանդիպմանը։

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարն ընդգծել է, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցելությունները իրենց կարևոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում։

Հանձնակատար Գոպինը ընդգծեց, որ Չինաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակացության զարգացումը և նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ Չեն Գոպինի այցելությունը նոր խթան կհաղորդի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում հայ-չինական համագործակությանը։

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan