Իրաքյան Քրդստանը պատրաստ է սառեցնել հանրաքվեի արդյունքները

Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը դիմել է Իրաքի կառավարությանը՝ կրակը դադարեցնելու և երկխոսություն սկսելու առաջարկով՝ նշելով, որ քրդերը պատրաստ են սառեցնել հանրաքվեի արդյունքները։

Ինքնավարության ներկայացուցիչներն առաջարկում են կրակի և ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, երկխոսության մեկնարկ Իրաքի և Քրդստանի կառավարությունների միջև սահմանադրության և հանրաքվեի արդյունքների սառեցման հիման վրա։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ էր արել Իրաքի և քրդական ինքնավարության իշխանություններին բանակցային սեղանի շուրջ նստել և կառուցողական երկխոսություն սկսել։

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan