Կատալոնիայի խորհրդարանը կքննարկի շրջանի անկախության հռչակումը

Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որում կարող է հռչակվել շրջանի անկախությունը, նշանակված է հոկտեմբերի 26-ին, հայտնում է El Pais-ը: Հաղորդվում է, որ այս որոշումն ընդունվել է այսօր խորհրդարանի նախագահական կազմի նիստի ժամանակ:

Հոկտեմբերի 21-ին Մադրիդը սկսել է Կատալոնիայում ուղղակի կառավարում սահմանելու գործընթացը: Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ շրջանի կառավարությունը կլուծարվի, խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն ոչ ուշ, քան կես տարի անց:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan