Ճամբարակի հանդամասերում հովիվ է կորել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20:04-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կորել է Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Խ. Կ.-ը, ով անասունների հետ դաշտից չի վերադարձել:

Որոնողական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, 9 ոստիկան և Ճամբարակ քաղաքի բնակիչներ:

Ժամը 01:30-ին մթության և մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan