Մայր Աթոռը կշարունակի աջակցել վիրավոր զինվորներին՝ բուժման և ապաքինման հարցում

«Մեծ մխիթարություն է որևէ կերպ զորավիգ լինել իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած արիասիրտ զավակներին, որոնց ծառայությամբ ապահով և անվտանգ են պահվում հայրենյաց սահմանները»,- այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2016 թ. նոյեմբերին` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած սերժանտ Գևորգ Դադասյանին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ զինվորը Նորին Սրբության օրհնությամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան, Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ անհրաժեշտ բուժում է ստացել:

Վեհափառ Հայրապետը նշել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսուհետ ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել վիրավոր զինվորներին իրենց բուժման և ապաքինման հարցում:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan