ՊՆ-ն փոփոխություններ է իրականացնում ԶՈՒ կանոնագրքում

ՀՀ կառավարությունը հաստատեց «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի», «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին», «Ռազմական ոստիկանության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու որոշման նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի մի շարք դրույթների վերանայման անհրաժեշտությամբ: Այսպիսով, ըստ նախագծի՝ ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքում վերանայման կարիք ունեն զինծառայողների համազգեստի և տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված դրույթները:

Փոփոխություններ են նախատեսվում նաև «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում, որոնք ևս պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan