ԵԱՏՄ-ում նույնիսկ Ադրբեջանի դիտորդ դառնալու մասին խոսք լինել չի կարող. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ցանկության պարագայում Հայաստանի դիրքորոշումը կլինի հստակ ու պարզ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ցանկացած պետության՝ ԵԱՏՄ անդամ դառնալը պայմանավորված է բոլոր երկրների համաձայնությամբ: Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցով, երբ դիմի՝ մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է: Նույնիսկ ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ չի կարող այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի: Եթե հաշվի առնենք միայն տնտեսական դաշտը, ապա բավական է նշել, որ միայն շրջափակումը հնարավոր չէ գնահատել այլ կերպ, քան քայլ՝ ի վնաս անդամ պետության»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ տեսակետից նույնիսկ դիտորդի մասին խոսք լինել չի կարող, ինչ մնաց անդամակցության:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan