Սարգսյան-Ալիև հանդիպման բովանդակությունն Բաքվին ձեռք չի տալիս. Շավարշ Քոչարյան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների մասին հստակություն չկա, եթե լինի կհայտարարվի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում է խեղաթյուրել բովանդակությունն ու այլ բան ներկայացնել: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից»,-  ասաց Շավարշ Քոչարյանը:

Հանդիպման կազմակերպման կողմերի պատրաստակամության մասին հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ չնշելով կոնկրետ ժամկետներ:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan