Մեյը փորձել է համոզել Թրամփին՝ դուրս չգալ Իրանի հետ միջուկային գործարքից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով համոզել նրան՝ դուրս չգալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեյն ընդգծել է եվրոպական մեր գործընկերների հետ համատեղ հաստատ հանձնառությունը գործարքին, հայտարարելով, որ դա կենսականորեն կարեւոր է տարածաշրջանային անվտանգության համար»,- ասված է բրիտանական կողմի նախաձեռնությամբ Թրամփի հետ Մեյի հեռախոսազրույցի վերաբերյալ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Սպիտակ տունը երկու երկրների ղեկավարների զրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ի նախագահը նշել է համատեղ աշխատանքի կարեւորությունն այն առումով, որ թույլ չտրվի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը: Նա նաեւ կարեւորել է «իրանական ռեժիմին պատասխանատվության ենթարկելը չարամիտ ու ապակայունացնող գործողությունների համար, հատկապես ահաբեկչության հովանավորման եւ սպառնալիք ներկայացնող հրթիռներ մշակելու համար»,- հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan