Էրդողան. «Ղրիմի անօրինական կցումը չենք ճանաչել և չենք էլ ճանաչի»

Ուկրաինայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ ասուլիսի ժամանակ հայտնի է դարձել, որ երկու նախագահները հանդիպման ժամանակ խոսել են թուրք-ուկրաինական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների մասին:

Ինչպես տեղեկացանք ermenihaber.am-ից, Էրդողանը նաև անդրադարձել է Ղրիմի թաթարների խնդիրներին, ինչպես նաև բուն Ղրիմի հարցին:

Թուրքիայի նախագահը նշելով, որ Թուրքիան միշտ էլ աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը, հավելել է.

«Ղրիմի անօրինական կցումը չենք ճանաչել և չենք էլ ճանաչի: Մենք մոտիկից շարունակելու ենք հետևել, մեր եղբայրների (Ղրիմի թաթարներ-խմբ.) վիճակին: Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ Ուկրաինայի արևելքում որքան հնարավոր է շուտ վերջ դրվի բախումներին: Հավատում ենք, որ Ուկրաինայի խնդիրը կլուծվի միջազգային օրենքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք նաև աջակցում ենք Մինսկի խմբի գործընթացին»:

Էրդողանը հավելել է, որ Ուկրաինան Թուրքիայի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր: Նա հիշեցրել է, որ 2011թ. Թուրքիայի և Ուկրաինայի միջև ստեղծվել է ռազմավարական համագործակցության խորհուրդ, իսկ 2012թ. երկու երկրները հեշտացրեցին վիզային համակարգը:

Իր հերթին Ուկրաինայի նախագահը Էրդողանին շնորհակալություն է հայտնել, որ Թուրքիան ունի հստակ դիրքորոշում Ղրիմի հարցում:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan