Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է Դոնբասի վերաինտեգրման նախագահական օրինագիծը

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ժամանակավորապես բռնազավթված տարածքների նկատմամբ Ուկրաինայի պետական ինքնիշխանության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության առանձնահատկությունների մասին» օրինագծին:

Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 233 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Փաստաթուղթը Գերագույն ռադայում գրանցվել էր հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից:

Դրանում, մասնավորապես, Կիեւի վերահսկողության տակ չգտնվող Դոնբասի շրջանները ներկայացվում են որպես «ժամանակավորապես բռնազավթված տարածքներ», Ռուսաստանի գործողությունները որակում են որպես «ագրեսիա Ուկրաինայի դեմ», իսկ նախագահին իրավունք է ընձեռվում զինված ուժերն օգտագործել երկրի արեւելքի տարածքներն ազատագրելու համար: Դրանում նաեւ կատարվել է ուղղում, որը տեքստից բացառում է հղումը Մինսկի համաձայնություններին:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan