Ոստիկանությունը հարցաքննում է Լաս Վեգասի հրաձիգի ֆիլիպինցի ընկերուհուն

Լաս Վեգասի հրաձիգ, 64-ամյա Ստվեն Փեդոքի ընկերուհին Ֆիլիպիններից ժամանել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Հաղորդվում է, որ ընկերուհին Մանիլայից ժամանել է Լոս Անջելեսի օդանավակայան, որտեղ նրան արդեն սպասել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները։

62-ամյա Մերիլու Դենլիին ԱՄՆ ոստիկանությունը համարում է քննության համար հետաքրքրություն ներկայացնող դեմք։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաձիգը 100 հազար դոլար է ուղարկել Ֆիլիպիններ։ Դա տեղի էր ունեցել ողբերգական միջադեպից մեկ շաբաթ առաջ։

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan