Կատալոնացիների 90%-ը կողմ է քվեակել անկախությանը

Կատալոնիայի ժեներալիտետի (կառավարություն) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ Իսպանիայից անկախանալու օգտին է քվեարկել ընտրողների 90 տոկոսը։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 2.3 մլն մարդ՝ ընտրելու իրավունք ունեցող 5.3 մլն-ից։

Կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը տպավորիչ է անվանել հանրաքվեի արդյունքները։

«Քաղաքացիների տպավորիչ պատասխան։ Լեգիտիմություն և արժանապատվություն»,-գրել է նա Twitter-ում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները։

Պուչդեմոնի խոսքով՝ ինքնավարության բնակիչները հասել են ինքնավարության իրավունքին։ «Այսօր հույսի օր է, Կատալոնիայի քաղաքացիները շահեցին անկախ երկիր դառնալու իրենց իրավունքը, որը կկառավարվի որպես հանրապետություն»,-ասել է նա հեռուստաուղերձում։

Կատալոնիայի ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին չանտեսել մարդու իրավունքերի խախտումներն իսպանական ոստիկանության կողմից և Մադրիդի հետ երկխոսության պատրաստակամություն հայտնել։

Երեկ անկախության կողմնակիցների և ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 844-ի։ Տուժածների թվում կան երեք տասնյակից ավելի իրավապահներ։

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan