Իրաքցի քրդերը եւ Բաղդադը պետք է գտնեն միասնական պետության մեջ գոյակցելու բանաձեւը. ՌԴ ԱԳՆ

Իրաքյան Քրդստանի եւ Բաղդադի միջեւ վիճահարույց հարցերը պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով՝ միասնական պետության մեջ գոյակցության բանաձեւ մշակելու համար: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում՝ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդաստանում անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մոսկվայում հարգանքով են վերաբերվում քրդերի ազգային ձգտումներին,-նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:-Ելնում ենք այն բանից, որ Իրաքի դաշնային իշխանությունների եւ քրդական ինքնավար շրջանի ղեկավարության միջեւ առկա բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն կառուցողական եւ հարգալից երկխոսության ճանապարհով, որը կոչված է մշակել միասնական իրաքյան պետության շրջանակներում գոյակցելու փոխընդունելի բանաձեւ»: «Անփոփոխ է մնում մեր աջակցությունը բարեկամ Իրաքի, Մերձավոր Արեւելքի մյուս պետությունների ինքնիշխանությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը»,-ընդգծել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan