Հակառակորդն առաջնագծում կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետեր. Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից, առաջնային գծի հարավարևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում պահպանել թելադրողի իրենց դերը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan