Ռուսաստանցիների շուրջ 70 տոկոսը ցանկանում է Պուտինին նախագահ տեսնել 2018 թվականից հետո. հարցախույզ

Ռուսաստանցիների ավելի քան երկու երրորդը ցանկանում է պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին այդ պաշտոնում տեսնել նաեւ 2018 թվականից հետո, ինչի մասին վկայում են «Լեւադա-կենտրոնի» կատարած հարցման արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Սոցիոլոգները պարզել են, որ ռուսաստանցիների 67 տոկոսը ցանկանում է Պուտինին նախագահ տեսնել նաեւ նրա ներկայիս ժամկետը լրանալուց հետո, այսինքն՝ նաեւ 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո: Հակառակ պատասխանն է տվել հարցվածների 18 տոկոսը:

Հարցումը կատարվել է օգոստոսի 18 – 22-ը երկրի 48 տարածաշրջաններում 1,6 հազար մարդու մասնակցությամբ: Հետազոտությունը կատարվել է անհատական հարցազրույցի մեթոդով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan