Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում հանրաքվեն կանցկացվի

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը ստորագրել է օրենք՝ Իսպանիայի ինքնավար համայնքի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին։ Այս մասին Twitter-ում հայտել է Կատալոնիայի կառավարության մամլո ծառայության ղեկավար Ժաումե Կլոտեն՝ հրապարակելով լուսանկար փաստաթղթի ստորագրումից։

Չորեքշաբթի Կատալոնիայի խորհրդարանը հավանություն էր տվել հանրաքվեի մասին օրենքին։ Այն անօրինական են համարում կատալոնական օրենսդիր մարմնի ընդդիմությունը, Իսպանիայի առաջատար կուսակցություններն ու երկրի կառավարությունը։

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կվիճարկի ընդունված օրենքը Սահմանադրական դատարանում, նա արդեն խնդրել է այդ փաստաթղթին առնչվող Պետխորհրդի եզրակացությունը։

Հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին։
Նկարը՝ ՏԱՍՍ-ի

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan