Դավիթ Հարությունյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել միջազգային որդեգրումներին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:

Դեսպանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումներին՝ կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին, ինչպես նաև քննարկել միջազգային որդեգրումներին վերաբերող մի շարք հարցեր:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan