Խոշոր զորամասերում ցանկանում ենք Թումո կենտրոններ հիմնել. Վիգեն Սարգսյան

«Բազամթիվ ոլորտներում ունենք մասնագետների պակաս՝ IT թեթև արդյունաբերություն »,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա փոխանցեց բիզնեսի ներկայացուցիչների՝ շուկաները վերցնելու պատրաստակամությունը: Միաժամանակ հայտարարեց. «մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին շատ վատ է արձագանքում» :

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ, բանակում լրացուցիչ ուսման կազմակերպման առաջին քայլը կատարել են: Խոշոր զորամասերում ցանկանում են Թումո կենտրոններ բացել, որպեսզի զինծառայողները IT ոլորտի նախնական որոշակի պատրաստվածություն անցնեն: Նախագիծը քննարկվում է Թումո ստեղծարար կենտրոնի հետ:

Վիգեն Սարգսյանը այլ ոլորտների ներկայացուցիչներին նույնպես համագործակցության կոչ արեց: «Մենք շահագրգռված ենք, որ քաղաքացին բանակում լրացուցիչ կրթություն ստանա»,- ասաց: Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ հայտարարեց, որ իրենք կոնկրետ ծրագրեր են անում գյուղատնտեսության նախարարության հետ:

«Արագ կուրսերով պետք է որակյալ աշխատուժ կազմակերպել »,- եզրափակեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan