Լաս-Վեգասում կալանքի տակ է առնվել ադրբեջանցի գործարարի ունեցվածքը

Լաս-Վեգասում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը «Մոսկվա» բանկի՝ դատարանին ներկայացրած հայցով ձերբակալվել է, իսկ նրան պատկանող խոշոր առևտրի կենտրոնը կալանքի տակ է առնվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Կոմմերսանտ» թերթը:

Նշվում է, որ ներկայումս գործարար Իսմայիլովի՝ «Մոսկվա» բանկին ունեցած պարտքը կազմում է 19 միլիարդ ռուբլի:

Ռուսական բանկը նրան մեղադրում է վարկային պարտավորություններից խուսափելու, եկամուտները թաքցնելու և դրանց ԱՄՆ փոխադրելու համար, որոնք օգտագործվել են գործարարի ազգականների անուններով անշարժ գույք ձեռք բերելու համար: Իսմայիլովի բանկային հաշիվները սառեցվել են, իսկ ինքը գտնվում է կալանքի տակ:

Դեռևս 2017 թվականի մարտ ամսին Մոսկվայի արբիտրաժային դատարանը ադրբեջանցի գործարարին սնանկ էր ճանաչել և առգրավել նրա ունեցվածքը:

Նախկինում նման ճակատագրի էր արժանացել նրան պատկանող մեկ այլ բիզնես՝ Չերկիզովյան շուկան, որի գործունեությունը դադարեցվել էր բազմաթիվ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan