ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահներին մեղադրանք է առաջադրվել

Ամերիկյան ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել թուրք 12 թիկնապահներին մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ժամանակ նրանց կատարած զանգվածային անկարգությունների համար,- գրում է The New York Times-ը:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, թիկնապահներից 7-ը մեղադրվում է լուրջ քրեական հանցագործության համար, իսկ 5-ը՝ մանր հանցագործությունների:

Հիշեցնենք, որ մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ բախում է տեղի ունեցել նախագահի թիկնապահների և խաղաղ ցուցարարների միջև: Թիկնապահները ծեծել են ցուցարաններին:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan